Բրազիլիայում ականատեսը նկարահանել է ընձառյուծի և ալիգատորի կատաղի մենամարտը (տեսանյութ)

18:21 • 11.09.19

Համացանցում հայտնվել է ընձառյուծի և ալիգատորի մահացու մենամարտը պատկերող տեսանյութը, որը նկարահանվել է Բրազիլիայում:

Ինչպես նկարագրում է РИА Новости-ն, հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է կատվազգիների ընտանիքի ներկայացուցիչը գաղտագողի մոտենում ծառի ճյուղի վրայով՝ հարմար պահի սպասելով հարձակման համար: Հանկարծակիորեն գիշատիչը ցատկում է գետը, որից հետո սկսվում է կենդանիների մենամարտը ջրում:

Պայքարի ավարտին ընձառյուծը ափ է ուղևորվում՝ ատամներով պահած իր հետ տանելով պարտված մրցակցին:

Նշվում է, որ կատարվածը տեսագրել է Պանտանալ արգելոցի պատահական այցելուն:

Հիշեցնենք, որ նախօրեին նույն արգելոցում ամերիկացի զբոսաշրջիկը նավակով զբոսնելիս տեսագրել էր ութ մետրանոց անակոնդայի և կեյմանների ընտանիքի ալիգատորի առճակատումը: