Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորկի զոհերի թիվը հասել է 50-ի
Բահամյան կղզիներին պատուհասած «Դորիան» փոթորկի ետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր 45 զոհի մասին:
Ըստ աղբյուրի՝ ակնկալվում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատ բնակիչներ դեռևս անհետ կորած են համարվում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին «Դորիան» փոթորիկը հարվածել էր Բահամյան արշիպելագի հյուսիսային Աբակո կղզու ափերին: Փոթորկի հետևանքով վնասվել կամ ավերվել էր մոտ 13 հազար շինություն: Մեծ Բահամա կղզին, որտեղ ապրում է մոտ 50 հազար մարդ, հեղեղվել էր մոտ 70% -ով:










