Պահանջում ենք՝ Ռ. Քոչարյանն ազատության մեջ մասնակցի դատավարությանը. Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նստացույց են անում Շենգավիթի դատարանի դիմաց (տեսանյութ)

14:35 • 11.09.19

14:57

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նստացույց սկսեցին Շենգավիթի դատարանի դիմաց:

«Այս գործն անմիջապես ուղղորդվում է վարչապետի սենյակից»,- ասաց ակցիայի մասնակիցների մեկը:

«Մենք պատրաստվում ենք այստեղ մնալ մինչև ուշ երեկո: Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նախագահ Քոչարյանին»,-ասաց նա:

14:35

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց այս պահին տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան:

Նրանք պահանջում են մինչև սեպտեմբերի 12-ը դատական նիստ հրավիրել և ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին: