Շնորհակալ ենք հայկական կողմին սկզբունքային մոտեցման համար, սա մեր միասնական հաղթանակն է. ՌԴ դեսպան Կոպիրկին

17:24 • 11.09.19

Երևանում Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում այսօր կայացավ  Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման 80-րդ տարելիցի կապակցությամբ կլոր սեղան միջոցառում-հանդիպումը, որին մասնակցում էին ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի դեսպանները, պատմաբանները և քաղաքագետները:

Հանդիպման ժամանակ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ ԽՍՀՄ երկրներից շատերը, որոնք միասին կռվել են Ֆաշիստական Գերմանիայի դեմ, այժմ շատերն առանձնացել են և այլևս Ռուսաստանի հետ չեն: Սակայն, ի տարբերություն մյուս երկրների, Հայաստանը հավատարիմ մնաց իր սկզբունքներին:

«Երախտապարտ ենք Հայաստանին և հայ ժողովրդին, որ այս հարցում ունեցան կայուն դիրք: Շնորհակալ ենք հայկական կողմին սկզբունքային մոտեցման համար․ սա մեր միասնական հաղթանակն է»,- ասաց  Կոպիրկինը: