Մոսկվայից Անթալիա թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կրասնոդարում

03:26 • 11.09.19

Red Wings ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Մոսկվա-Անթալիա չվերթը, երեքշաբթի երեկոյան արտակարգ վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում: Այդ մասին հաղորդում է Interfax-ը:

«Ժամը 22:07-ին Կրասնոդարի միջազգային օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել Red Wings ավիաընկերության՝ Մոսկվա-Անթալիա չվերթի ինքնաթիռը: Ըստ նախնական տվյալների՝ արտակարգ վայրէջքի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել», - հաղորդել են ավիաընկերության մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ ինքնաթիռում 215 ուղևոր է եղել: Վայրէջքն իրականացվել է բնականոն ռեժիմով՝ առանց միջադեպի: