Ռադայում առաջարկել են հետաքննել ուկրաինական ընդդիմադիր հեռուստաալիքների գործունեությունը

04:37 • 11.09.19

Ուկրաինայի խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ է մտել ուկրաինական երեք՝ NewsOne, 112 Ukraine և ZIK հեռուստաընկերությունների «ռուսամետ» գործունեությունը հետաքննող հանձնաժողովի ստեղծման մասին օրենքի նախագիծ: Այդ մասին հայտնել է «Ընդդիմության պլատֆորմ. Կյանքի համար» խմբակցության պատգամավոր Վադիմ Ռաբինովիչը, հաղորդում է Life.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նշել է, որ նախաձեռնությունը խորհրդարան ներկայացրել են «Ժողովրդի ծառայ» և «Ձայն» կուսակցությունների ներկայացուցիչները:

Խորհրդարանականը հիշեցրել է, որ 2019 թվականի հուլիսին կրակոցներ էին արձակվել «112 Ուկրաինա» հեռուստաալիքի շենքի ուղղությամբ, իսկ NewsOne-ը զրկվել էր լիցենզիայից Հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհրդի նիստից հետո:

«Ահա և ձեզ շղթան. հարձակում հեռուստաընկերության վրա, ՀՌ Ազգային խորհրդի անօրինական նիստ և հիմա էլ սա ...», - ասել է Ռաբինովիչը:

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին հաղորդվել էր, որ Россия 1 և NewsOne հեռուստաընկերությունները հեռուստակամուրջ կանցկացնեն երկու պետությունների միջև: Ուկրաինայում NewsOne-ի գործունեությունը դավաճանություն էին որակել, և նրա դեմ քրեական գործ հարուցել: Դրանից հետո ուկրաինական հեռուստաալիքը ստիպված էր դիմել միջազգային կազմակերպություններին՝ աջակցության խնդրանքով, քանի որ խմբագրության վրա ճնշում էր գործադրվում: