Բրազիլիայի նախագահին խոցած դանակը թանգարանային ցուցանմուշ կդառնա
2018 թվականին Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին հարվածած դանակը ոստիկանության թանգարանի ցուցանմուշ կդառնա, հայտնում է РИА Новости-ն:
Երեքշաբթի Բրազիլիայի Մինաս-Ժերայս հարավային նահանգի դատարանը կարգադրել է դանակը հանձնել մայրաքաղաք Բրազիլիայում գտնվող Ոստիկանության ազգային ակադեմիայի թանգարանին:
Դանակի սուր հատվածի երկարությունը 30 սանտիմետր է:
Տվյալ որոշումը կայացրած դատավորն ընդգծել է, որ դանակը, անկասկած, պատմական արժեք է ներկայացնում, քանի որ դրանով հարձակվել են երկրի նախագահի վրա:
Թանգարանին նաև կտրամադրվեն հարձակվողի և տուժողի կենսաբանական նմուշները պարունակող բամբակի կտորները:
Բոլսոնարուն վիրավորվել է 2018 թվականի սեպտեմբերի 6-ին, Մինաս-Ժերայս նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ: Այդ ժամանակվանից ի վեր նախագահը մի քանի անգամ վիրահատության է ենթարկվել:










