Կատալոնիայի անկախության համար պայքարող ցուցարարներն այրել են Իսպանիայի դրոշը (լուսանկարներ, տեսանյութ)

12:25 • 12.09.19

Բարսելոնայում ավելի քան 600 հազար մարդ երեկ դուրս է եկել փողոց` Իսպանիայից անկախանալու պահանջով՝ այդկերպ նշելով Կատալոնիայի ազգային օրը, գրում է կատալոնական El Periódico-ն:

Պարբերականը նշում է, որ ցուցարարները Կատալոնիայի խորհրդարանի դիմաց «Նպատակն անկախությունն է» վանկարկմամբ այրել են Իսպանիայի դրոշը:

Միևնույն ժամանակ, հայտնի է դարձել, որ կապյուշոնավոր անհայտ անձինք փորձել են տապալել ոստիկանական պատնեշը, նրանցից ոմանք իրավապահ մարմինների ուղղությամբ ծխացող ռումբեր և տարաներ են նետել:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում Իսպանիայի կազմից դուրս գալու հարցով հանրաքվե է անցկացվել:

Մադրիդն ի սկզբանե հանրաքվեն ոչ լեգիտիմ է ճանաչել` հրաժարվելով ընդունել դրա արդյունքները: Նույն թվականի հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը վավերացրել է Կատալոնիան որպես անկախ հանրապետություն հռչակելու բանաձևը:

Ի պատասխան` երկրի իշխանությունները որոշել են գործի դնել Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը նախկինում երբեք չէր կիրառվել. հոդվածը հնարավորություն է տալիս սահմանափակել շրջանի ինքնավարությունը:
 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Картинки по запросу Diada de ensayo Un independentismo con menos fuerza clama por la unidad antes de la sentencia del Supremo

Image result for Diada de ensayo

Image result for Diada de ensayo