Բաղդադում «Մա՛հ Ամերիկային, մա՛հ Իսրայելին» գրությամբ վահանակներ են հայտնվել (լուսանկարներ)

18:19 • 12.09.19

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում «Մա՛հ Ամերիկային, մա՛հ Իսրայելին» գրությամբ վահանակներ են հայտնվել, որոնք Իրաքի նահանգապետերից մեկի խոսքով՝ իրանական գործակալների կողմից նշված երկրների դեմ կազմակերպված արշավի մի մասն են կազմում` կապված ԱՄՆ-ի և Իրանի միջև այս օրերին աճող լարվածության հետ, գրում է Daily Mail-ը:

Ըստ նրա` նման երևույթի առկայությունը վկայությունն է այն փաստի, որ Իրաքի կառավարությունը չի կարողանում վերահսկել իրանամետ խմբավորումների գործողությունները, ինչը կարող է միջազգային կոնֆլիկտի պատճառ դառնալ:

Մայրաքաղաք Բաղդադում տեղադրված վահանակներից մեկում պատկերված է ԱՄՆ-ի հայտնի Ազատության արձանը և նախագահ Դոնալդ Թրամփը. վահանակի վրա գրված է` «Միացյալ Նահանգները պատասխանատու է տարածաշրջանի անվտանգության և անկայունության համար»:

Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը դեռ մայիսին անհանգստություն էր հայտնել երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Վերջին 4 տասնամյակների ընթացքում Իրաքը դժոխքի միջով է անցել. այդ ամենի վերջը տալու ժամանակն է, քանի որ իրաքցիները չեն ցանկանում, որ իրենց երկիրը կրկին հակամարտության գոտի դառնա»,- ասել է երկրի ղեկավարը:

Իրանը և իրաքյան ոստիկանական խմբերը սկսել են համագործակցել ԻՊ-ի ուժերին երկրից դուրս մղելու նպատակով: Մինչ օրս Իրանի կողմից աջակցություն ստացող շիական ուժերը դեռևս պահպանում են իրենց ազդեցությունն Իրաքի որոշակի հատվածների հանդեպ` հատկապես Բաղդադում:

Իրաքի նախագահի նախկին խորհրդական Հիվա Օսմանն ասել է, որ վահանակների առկայությունը վկայում է այն մասին, թե որքան մեծ է Իրանի ազդեցությունն Իրաքի որոշակի շրջանների վրա: Օսմանը հավելել է, որ Իրաքին վախեցնում է ոչ թե ԱՄՆ-ն, այլ Իրանը, քանի որ ԱՄՆ-ին դեմ արտահայտվող մարդկանց ոչ ոք չի ահաբեկում, սակայն երբ դա անում են Իրանի դեմ, հատուցում են կյանքով:

One of the billboards in the Iraqi capital shows a shocking depiction of the Statue of Liberty and President Donald Trump with the caption: 'The U.S. is responsible for the region's insecurity and instability,' for supporting Israel

Iraqi President Barham Salih said in May that he was 'very worried' by the potential for more conflict in Iraq

To this day, the Shiite, Iranian-backed 'Popular Mobilization Units' (PMU) still have influence across swathes of Iraq, not least in Baghdad

It is believed that the billboards are part of a propaganda campaign by Iran, who are using proxy groups in Iraq to flex their regional muscle amid rising tensions with Washington