Հյուսիսային Կիպրոսի թուրքական ռազմաբազայում շարունակական պայթյուններ են տեղի ունեցել․ կան վիրավորներ

21:45 • 12.09.19

Հյուսիսային Կիպրոսի թուրքական ռազմաբազայում միմյանց հաջորդող պայթյուններ են տեղի ունեցել։

«Զինանոցում ռազմական գոտու սահմաններում հրդեհ է բռնկվել, և միմյանց հաջորդող պայթյուններ են տեղի ունեցել Կիրենիայի արևելյան մասում», - Facebook-ում գրել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության փոխվարչապետ և արտգործնախարար Քուդրեթ Օզերսայը։

Զոհեր չկան, սակայն որոշ մարդիկ վիրավորվել են պայթյունից ցիրուցան եղած ապակու բեկորների հետևանքով։

Նա նաև հայտնել է, որ ներկայում կրակը դեռևս այրվում է զինանոցում, տարածաշրջանում էլեկտրաէներգիան անջատվել է։

Օզերսայը նաև նշել է, որ ռազմաբազայից ոչ հեռու գտնվող Կլեպինի գյուղի բնակիչները տարհանվել են նախազգուշական նկատառումներից ելնելով, սակայն կրակը չի տարածվում:

Նրա խոսքով՝ պայթյունի վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալուց անմիջապես հետո այն կփոխանցվի հանրությանը։