Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մի քանիսը, որ բերման էին ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, ազատ արձակվեցին (տեսանյութ)

19:47 • 12.09.19

20:47

Բերման ենթարկվածները քիչ առաջ ազատ արձակվեցին: Նրանք նշեցին, որ իրենց հարցաքննել են որպես մարմնական ծանր վնասվածք հասցրած անձանց:

19:47

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։

Հիշեցնենք, որ դատական նիստը նախագահում էր դատավոր Աննա Դանիբեկյանը։

Նիստին զուգահեռ դատարանի դիմաց տեղի էին ունենում բողոքի ակցիաներ, որի ընթացքում Շենգավիթի ոստիկանության բաժին են բերման ենթարկվել Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մի քանիսը: