Պուտինը Դաղստանում մի բաժակ օղի է խմել, ինչպես խոսք էր տվել 20 տարի առաջ (լուսանկարներ, տեսանյութ)

16:57 • 12.09.19

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կատարել է 20 տարի առաջ տված խոստումը և մի բաժակ օղի խմել, որին ձեռք չէր տվել 1999 թվականին Դաղստան այցի ընթացքում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ՌԴ նախագահը հանդիպել է տեղի աշխարհազորայինների հետ, որոնք մասնակցել են 1999 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Դաղստանում ծավալված մարտերին:    

Ողջույնի խոսք ասելուց հետո Պուտինը բաժակ է բարձրացրել ու մինչև վերջ խմել այն:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այս օրերին ՌԴ կազմի մեջ մտնող հանրապետությունում հիշում են 20 տարվա վաղեմության դեպքերը՝ Շամիլ Բասաևի գլխավորած ահաբեկչական խմբերի ներխուժումը: Այդ ժամանակ զինվորականներին օգնության էին հասել տեղի բնակիչներից կազմված աշխարհազորային ջոկատները:

 

 

Картинки по запросу Путин в Дагестане выпил стопку, как и обещал

Картинки по запросу Путин в Дагестане выпил стопку, как и обещал