Ռուսաստանում ընթացքի մեջ գտնվող ավտոբուսից կին ու երեխա են ընկել

18:02 • 13.09.19

Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում ավտոբուսի վարորդն առանց փոխադրամիջոցի դռները փակելու սկսել է ընթացքը, ինչի հետևանքով մի կին ու երեխա բաց դռնից դուրս են ընկել, գրում է РИА Новости-ն:

«Հինգշաբթի օրը` ցերեկային ժամերին, համար 33 երթուղու ավտոբուսը Հաղթանակի պողոտայի «Ֆայզի» կոչվող կանգառի մոտ առանց դռները փակելու սկսել է ընթացքը: Արդյունքում փոխադրամիջոցից դուրս են ընկել 40-ամյա մի կին և 6-ամյա մի երեխա»,- հայտնել են ճանապարհային ոստիկանությունից:

Ըստ նախնական տվյալների` կինը գլխի վնասվածք, իսկ աղջիկ երեխան ձախ ձեռքի կոտրվածք է ստացել: