Ի՞նչ է մտածում ներկայիս կառավարությունը՝ հիմա աշխատել որոշ գումար, տարիներ հետո ունենալ հաշմանդամ ա՞զգ. քաղաքացին՝ Ամուլսարի խնդրի մասին (տեսանյութ)
Դրսում և ներսում տարբեր կարծիքներ կան, բայց միանշանակ, ինչ կապված է Ամուլսարի շահագործման հետ, բոլորը բացասական կարծիք են ունեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկում հանգստացող կինը, ով ՌԴ-ից է եկել Հայաստան:
«Մենք միշտ հպարտացել ենք Հայաստանի գեղեցիկ բնությամբ: Հիմա Ջերմուկում եմ և կարծում եմ այս գեղեցիկ անկյունը փչացնելը Աստծո առաջ մեծ մեղք է»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ բոլորն էլ գիտեն, որ Ամուլսարում, բացի ոսկուց կան նաև ռադիոակտիվ նյութեր և հանքի շահագործման դեպքում մեծ վտանգ կսպառնա Հայաստանին:
«Ի՞նչ է մտածում ներկայիս կառավարությունը՝ հիմա աշխատել որոշ գումար, չգիտեմ ինչ ճանապարհով և տարիներ հետո ունենալ հաշմանդամ ա՞զգ: Մեկ անգամ էլ նստեք, մտածեք: Եթե ձեզ լավ ղեկավար եք համարում, խնդրում եմ լավ մտածեք այս հարցի շուրջ»,-խորհուրդ տվեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










