Գեղարքունիքի մարզում միմյանց են բախվել BMW-ն ու ВАЗ 21074-ը, որի վարորդը վնասվածքներով հոսպիտալացվել է. Shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 01:40-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 77.6-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 30-ամյա Կարեն Զաքարյանի վարած BMW մակնիշի 13 VZ 003 համարանիշի և Սևանի բնակիչ, 24-ամյա Վանիկ Խանզադյանի վարած ВАЗ 21074 մակնիշի 35 XL 543 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով վերջինիս վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:












