ԼՀԿ-ի՝ նոտարին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելը քրեականացնող օրինագիծն ընդունվեց

11:19 • 13.09.19

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունվեց ԱԺ սեպտեմբերի 13-ի նիստում:

Նախագծի քննարկմանը խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացրել էր, որ քրեականացնում են նոտարին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդելը: «Այս իրավակարգավորման անհրաժեշտությունը բխել է նաև նոտարների պրակտիկայից»,- նշել էր պատգամավորը:

Օրինագծին կողմ քվեարկեց 98 պատգամավոր, դեմ 2՝, ձեռնպահ՝ 2: