Աբխազիայում ռուս զբոսաշրջիկ է ջրահեղձվել

03:05 • 13.09.19

Աբխազիայի Պիցունդա ծովափնյա քաղաքում ռուս զբոսաշրջիկ է ջրահեղձվել: Այդ մասին Interfax-ին հայտնել է Աբխազիայի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Միզան Լոմիան:

Ըստ Լոմիայի՝ ջրահեղձ եղած տղամարդու դին հայտնաբերվել է սեպտեմբերի 9-ին, սակայն նրա ինքնությունը հնարավոր է եղել պարզել միայն սեպտեմբերի 12-ին՝ ոստիկանության միջոցով նրա հարազատի հետ կապ հաստատելուց հետո:

«Լողափին հայտնաբերվել են Մոսկվայի շրջանի բնակչի փաստաթղթերը: Եղբայրը ճանաչել է նրան», - ասել է ԱԻՆ ներկայացուցիչը:

Նա նաև հավելել է, որ խեղդվածի դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: