ԱՄՆ-ում դեռահասը յուրաքանչյուր 2 ժամը մեկ կորցնում է հիշողությունը՝ գլխի վնասվածքից առաջացած առեղծվածային հիվանդության հետևանքով (լուսանկար)
ԱՄՆ Իլինոյս նահանգում բնակվող դեռահասը յուրաքանչյուր 2 ժամը մեկ կորցնում է հիշողությունը` գլխի վնասվածքից առաջացած առեղծվածային հիվանդության հետևանքով, հաղորդում է WGN9-ն:
Այս տարվա հունիսի 11-ին Ռայլի Հորները գլխի շրջանում հարված էր ստացել, որը հանգեցրել էր հիշողության կորստի և մի շարք այլ հիվանդությունների։ Արդեն քանի ամիս է անցել դեպքից, սակայն դեռահասը կարծում է, որ դեռ հունիսի 11-ն է, գրում է աղբյուրը։
Ռայլի Հորները գլխի տրավմատիկ վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ բժիշկները սկզբում հայտնել էին, որ աղջիկն ուղեղի ցնցում է տարել:
«Ես շփոթված եմ, մշտապես փորձում եմ հիշել, բայց անկարող եմ»,- հայտնել է Ռայլին WGN9-ի հետ զրույցում։
Ռայլիի խոսքով՝ նա ստիպված է նոթատետր պահել, որտեղ գրի է առնում օրվա ընթացքում իր հետ տեղի ունեցած իրադարձությունները։ Դեռահասի խոսքով՝ ամեն առավոտ արթնանալով կարծում է, թե հունիսի 11-ն է։
Ռայլիի մայրը՝ Սառա Հորները հայտնել է, որ Սառայի եղբայրը վերջերս մահացել է, և նա ստիպված է այդ լուրը ամեն օր հաղորդել Ռայլիին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ աղջկա հիվանդությունը բժիշկների համար առեղծված է մնում․ նրանք հստակ չեն կարողանում ախտորոշել երեխայի արտասովոր հիվանդությունը։












