Սնոուդենը նշել է, թե որ դեպքում կվերադառնա ԱՄՆ

06:22 • 13.09.19

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որն ապաստան է ստացել Ռուսաստանում, ասել է, որ կվերադառնա Միացյալ Նահանգներ միայն մի դեպքում, եթե իր գործի շրջանակում օբյեկտիվ քննություն իրականացվի: Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում, հաղորդում է РЕН ТВ-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սնոուդենը, որին ԱՄՆ իշխանությունները մեղադրում են լրտեսության մասին օրենքները խախտելու մեջ, նշել է, որ Միացյալ Նահանգներում պետք է ծանոթանան այն գաղտնի տեղեկությանը, որն ինքը փոխանցել է լրագրողներին: «Տեղեկության բացահայտման հետ կապված չի կարող լինել արդար քննություն, քանի դեռ չի գնահատել՝ արդյոք ճիշտ քայլ էր այդ տեղեկությունը հրապարակելը», - ասել է նա:

Սնոուդենը նշել է, որ եթե վերադառնա Միացյալ Նահանգներ միայն դատապարտվելու համար, ապա դա սխալ ազդակ կլինի մյուսներին, որոնք ցանկություն ունեն  տեղեկություն տարածել իշխանությունների կողմից կատարված խախտումների մասին: