Սիրիայում գրոհայինները կրակ են բացել խաղաղ բնակչության ուղղությամբ

01:17 • 13.09.19

Սիրիայում զինյալները կրակ են բացել Էր Ռուկբանի ճամբարում գտնվող շուկայի տարածքում՝ քաղաքացիական անձանց ցրելու նպատակով, հայտարարել է պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Բակինը, հաղորդում է РИА Новости-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բակինը նշել է, որ փախստականներից ստացված տեղեկությունների համաձայն՝ զինյալներն առգրավել են ՄԱԿ-ի և Սիրիայի Արաբական Կարմիր Մահիկի ներկայացուցիչների կողմից Էր Ռուկբան առաքված բեռի զգալի մասը և տեղափոխել «Քուվաթ Շահիդ Ահմադ ալ-Աբդո» խմբավորման հենակետ, որը գտնվում է փախստականների ճամբարի հյուսիսում:

Բակինը նշել է, որ խաղաղ բնակիչները շուկա էին եկել սնունդ տանելու նպատակով, ինչին միտումնավոր խոչընդոտել են գրոհայինները: