Դիարբեքիրում պայթյունի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել՝ 10 մարդ

11:35 • 13.09.19

Դիարբեքիրի Խուլփի շրջանում երեկ՝ ժամը 18:30-ի սահմաններում, ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել՝ 10 անձ, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ պայթյունի հետևում կանգնած է «Քրդական բանվորական կուսակցություն»-ը (PKK):

Օգոստոսի 19-ից հետո Դիարբեքիր, Մարդին և Վան քաղաքներում քաղաքական իրավիճակը լարվել է: Հիշեցնենք, որ պաշտոնազուրկ էին արվել տվյալ քաղաքների ընտրված քաղաքապետերը և նշանակվել էին իշխանության պաշտոնակատարները: