«Ես հասկացա, թե ինչու է Երևանը խեղդվել աղբի մեջ». Ալեքսանդր Լապշինը Facebook-ում անդրադարձել է Երևանի աղբահանության խնդրին (լուսանկար)

12:38 • 14.09.19

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն Արցախ այցելելու համար հայտնվել էր ադրբեջանական բանտում և ավելի ուշ ազատ արձակվել, Facebook-ում անդրադարձել է Երևանի աղբահանության խնդրին:

«Ես հասկացա, թե ինչու է Երևանը խեղդվել աղբի մեջ։ Սա իշխանությունների կողմից խորամանկ քայլ է, որով ցանկանում են ազատվել Հնդկաստանից եկած ապօրինի ներգաղթյալներից: Որպեսզի նրանք գան, հասկանան, որ Երևանում նույնպիսի աղբանոց է, ինչ որ հայրենի Բոմբեյում, և շարժվեն առաջ՝ դեպի Եվրոպա»,- գրել է Լապշինը՝ գրառմանը կից տեղադրելով Երևանի կենտրոնական փողոցներից մեկում արված աղբամանների լուսանկարը:

Հիշեցնենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի պահանջով, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:

 

Aleksander Lapshin-ի լուսանկարը: