ԱՄՆ-ում կինը բժիշկների սխալի պատճառով մեկ այլ ռասայի երեխա է լույս աշխարհ բերել

09:18 • 14.09.19

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում բնակվող նախկին ամուսինները՝ Քրիստինա Կեդդերիչը և Դրյու Վասիլևսկին, դատի են տվել վերարտադրողական կլինիկային, քանի որ արտամարմնային բեղմնավորումից հետո կինը մեկ այլ ռասայի երեխա է լույս աշխարհ բերել, հաղորդում է Metro-ն:

Նախկին զույգը պնդում է, որ իրենց բաժանության պատճառ է հանդիսացել հենց այդ բժշկական սխալը:

Նրանց խոսքով՝ բժշկական սխալի մասին սկսել են հասկանալ այն ժամանակ, երբ իրենց դստեր մոտ ասիացիներին բնորոշ գծեր են ի հայտ եկել: Ընդ որում՝ երկու ծնողներն էլ եվրոպոիդ ռասայի ներկայացուցիչներ են:

ԴՆԹ-ի թեստի արդյունքում բացահայտվել է, որ ընտանիքի հայրն աղջկա կենսաբանական հայրը չէ: Նախկին ամուսինները պնդում են, որ մոտ 500 հազար դոլար են ծախսել բժշկական ծառայությունների համար։ 

Դատարանը կարգադրել է կլինիկային տրամադրել զույգի բեղմնավորման ընթացքում կլինիկայի դոնորների տվյալները:

 

Kristina (Wasilewski) Koedderich 7453505 White couple is suing their fertility clinic after giving birth to an Asian daughter https://www.facebook.com/kristina.wasilewski/timeline?lst=1089090010%3A1039736788%3A1568228353