22-ամյա վարորդը հեռուստաաշտարակի մոտ Mercedes-ով բախվել է քարերին և հայտնվել ձորում. Shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 08։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Հայկ Ա-ն իր վարած Mercedes մակնիշի 06 QO 808 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի պողոտայում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հսկայական քարերին և հայտնվել ձորում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։










