Խոշոր ավտովթար Երևանում․բախվել են՝ Mazda-ն, Opel-ը և Lada-ն. կա 5 վիրավոր. Shamshyan.com
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում բախվել են Mazda մակնիշի 88 OC 080 համարանիշի, Opel մակինիշի 35 FQ 453 համարանիշի և Lada Priora մակնիշի 35 NP 109 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրի մեջ։













