Սյունիքի մարզում վրաերթի ենթարկված 5-ամյա տղան ժամեր անց հիվանդանոցում մահացել է․ Shamshyan.com

23:06 • 14.09.19

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Տեղ գյուղի բնակիչ 22-ամյա Գրիգոր Ղ.-ն իր վարած VAZ 2121 մակնիշի 35 QX 738 համարանիշի ավտոմեքենայով Տեղ գյուղի 19-րդ փողոցում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 5-ամյա Վահե Ա-ին, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ըստ կայքի՝ վրաերթի ենթարկվածին նրա ծնողները տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց երեխան մահացել է։

Վարորդ Գրիգոր Ղ․-ն ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Գորիսի բաժին։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում։