Թրամփը հայտնել է, թե ով է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում իր «սիրելի բռնապետը». WSJ

13:00 • 14.09.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, թե ով է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում իր «սիրելի բռնապետը», գրում է The Wall Street Journal-ը:

Նշվում է, որ գագաթնաժողովում եգիպտացի պաշտոնյաների հետ հանդիպումից առաջ ԱՄՆ ղեկավարը բարձրաձայն բղավել է. «Որտե՞ղ է իմ սիրելի բռնապետը»։

Այսպիսով՝ ամերիկացի առաջնորդը փորձել է պարզել, թե որտեղ է գտնվում նրա եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ աս Սիսին:

Ականատեսները չեն բացառել, որ Թրամփը կարող էր պարզապես կատակել:

«Մեծ յոթնյակի» անդամ երկրներն են ԱՄՆ-ն, Գերմանիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան ու Կանադան, սակայն այս տարվա գագաթնաժողովին մասնակցել են նաև այլ երկրներից պատվիրակություններ: