Անթալիայում ռուս զբոսաշրջիկները պարաշյուտով բախվել են ծառերի, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

23:47 • 14.09.19

Թուրքական Անթալիայում հանգստացող երկու ռուս զբոսաշրջիկ որոշել են պարասեյլինգով զբաղվել, սակայն պարաշյուտը մոտորանավին ամրացնող ճոպանը քանդվել է, և զբոսաշրջիկները պարաշյուտով բախվել են արմավենիներին:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ մեջբերելով Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության հաղորդագրությունը, ուժեղ քամին զբոսաշրջիկներին քշել-տարել է դեպի ծովափին գտնվող ծառերը: Բարձրությունից ընկնելու հետևանքով նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել են տեղի բուժհաստատություններից մեկը: 

Գլխավոր հյուպատոսությունից հայտնել են նաև, որ նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: Տեղի իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները: