Կոտայքի մարզում 07-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com
Սեպտեմբերի 14-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Արամ Ս.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 AA 108 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 15.5-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 55-ամյա Աբրահամ Ա.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում հետաքննչական աշխատանքներ էին կատարվում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










