«Վրիժառուները 4. վերջնախաղ» ֆիլմը Saturn Awards-ում շահած մրցանակների թվով գերազանցել է «Գահերի խաղը» սերիալին
Ամերիկյան գիտական ֆանտաստիկայի, ֆենտեզի և սարսափ ֆիլմերի ակադեմիայի կողմից շնորհվող Saturn Awards 45-րդ մրցանակաբաշխության ժամանակ մրցանակների քանակով առաջատարն է դարձել «Վրիժառուները 4. վերջնախաղ» ֆիլմը՝ շրջանցելով «Գահերի խաղը» հեռուստասերիալին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ժապավենը նախապես ներկայացված է եղել ավելի քան 12 անվանակարգում, սակայն հաղթել է 6-ում՝ «կոմիքսների լավագույն էկրանավորում», «լավագույն դերասան» (Ռոբերտ Դաունի կրտսեր)», «լավագույն մոնտաժ», «լավագույն գրիմ», «լավագույն նկարիչ-բեմադրող», «լավագույն հատուկ էֆեկտներ»:
«Գահերի խաղը» հեռուստաշոուն երկրորդ տեղն է գրավել նվաճած մրցանակերի թվով՝ հաղթող ճանաչվելով 4 անվանակարգերում՝ «լավագույն սերիալ ֆենտեզի ժանրում», «լավագույն հեռուստատեսային դերասանուհի» (Էմիլիա Քլարկ), «երկրորդ պլանի լավագույն հեռուստատեսային դերասան» (Փիթեր Դինքլեյջ) և «լավագույն երիտասարդ հեռուստատեսային դերասանուհի» (Մեյսի Ուիլյամս):










