Գինովցած չինուհին Աթենքից Պեկին թռչող օդանավում կծել է բորտուղեկցորդուհուն

19:41 • 15.09.19

Գինովցած ուղևորուհին վիճաբանություն է սարքել և կծել է բորտուղեկցորդուհիներից մեկին: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին` Աթենք-Պեկին չվերթն իրականացնող օդանավում:

Չինական աղբյուրի տվյալներով՝ ուղևորուհիներից մեկը, որը Չինաստանի քաղաքացի է, թռիչքի ժամանակ ոգելից խմիչք է օգտագործել, այնուհետև սկսել է բղավել և վիճել մյուս ուղևորների հետ, ապա կծել է վիճաբանությանը միջամտել փորձող բուրտուղեկցորդուհուն:  

Պեկինի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո ոստիկանությունը ձերբակալել է կնոջը` վարչական իրավախախտման համար: Ներկա պահին օրինախախտ ուղևորուհին կալանքի տակ է գտնվում: