Յակուտիայում ուղղաթիռ է կորել

11:01 • 15.09.19

Ռուսաստանի Դաշնության Յակուտիայի հանրապետության Օյմյակոնսկի ուլուսում «Eurocopter» ուղղաթիռը կապի դուրս չի եկել։ Ուղղաթիռի ներսում երեք մարդ է եղել, և այն գտնելու համար արդեն ներգրավվել են մասնավոր ընկերությունների ուղղաթիռներ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում կատարելով ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչությանը։

Սեպտեմբերի 15-ին Յակուտիայի ԱԻՆ-ի կողմից ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչությանը հաղորդագրություն է տրվել առ այն, որ «Eurocopter» ուղղաթիռի օդաչուն, որը Օյմյակոնսկի և Տոմպոնսկի շրջաններում թռիչքներ է իրականացրել, կապի դուրս չի գալիս։

Ներկա պահի դրությամբ հաստատված է, որ օդանավը Օյմյակոնսկի շրջանի վարչական կենտրոն Ուստ-Ներայով թռիչք է կատարել ձկների տեղափոխման նպատակով։

«Ուղղաթիռում գտնվել են մեկ օդաչու և երկու ուղևոր: Վթարային վայրէջքների նշաններ չեն եղել,  Ուտոչան գետի կողմից Օյմյակոնսկի ուղղությամբ ընթանալու ժամանակ օդաչուն դադարել է կապի դուրս գալ»,-հայտնում է գործակալության աղբյուրը։

ՌԴ ԱԻՆ-ի հաղորդման համաձայն՝ Այամի ծովից Ուտոչան գետի ձնկորսության բազայի տարածք  մասնավոր ընկերություններին պատկանող «Eurocopter» և «Robinson» այլ ուղղաթիռներ են թռիչք կատարել։