Նա իսկական չարիք էր, գազան. Խաչատուրյան քույրերի մայրը՝ սպանված ամուսնու մասին
Խաչատուրյան քույրերի մայրը՝ Աուրելիա Դունդուկը, հայտարարել է, որ 2018-ին իր դստրերի կողմից սպանված 57-ամյա ամուսինը գազան էր, և ինքը չի ափսոսում նրա մահվան համար: Այդ մասին Газета-ի փոխանցմամբ՝ հայտնում է NTV-ն:
Ըստ աղբյուրի՝ կինն այդ մասին ասել է Ռուսաստանի Կենտրոնական հեռուստատեսության ստուդիայում, որտեղ խոսել է դստրերի՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու շանսերի մասին:
Նրա խոսքով՝ հնարավորություն կա, քանի որ քննությամբ հաստատվել է հոր կողմից քույրերի նկատմամբ խոշտանգումների և սեռական ոտնձգության փաստերը:
«Նրանք իրենց կյանքն են փրկել: Հուսով եմ, որ գործը կկարճվի»,- ասել է Դունդուկը:
Նա հավելել է, որ նրանք, ովքեր լավն են խոսում սպանվածի մասին, չեն կարողանում հավատալ, որ նա իսկական չարիք էր:










