Մեքսիկայի նավթահորերից մեկում 44 մարդու մասնատված մարմին է հայտնաբերվել

18:45 • 15.09.19

Մեքսիկայում դատաբժշկական փորձագետները պարզել են Խալիսկո նահանգի նավթահորում հուղարկավորված 44 մարմնի ինքնությունը:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, Գուադալախարա քաղաքի մոտակայքում հայտնաբերված մարդկային մարմնի մնացորդները թաքնված են եղել 119 սև տոպրակներում:

Մարմնի մնացորդները հայտնաբերվել են սեպտեմբերի սկզբին, երբ տեղի բնակիչներն սկսել են բողոքել գարշահոտից:  

Հայտնի է, որ Խալիսկո նահանգը Մեքսիկայի ամենավտանգավոր թմրակարտելների կենտրոնական հավաքատեղին է, և սա արդես մարմինների հայտնաբերման երկրորդ խոշոր դեպքն է, որ նահանգում գրանցվել է այս տարի:  

Նշվում է, որ մարմինները հիմնականում մասնատված են եղել, ինչի պատճառով մասնագետները ստիպված էին միացնել մարմինների մասերը՝ պարզելու դրանց ինքնությունը: Դրանցից շատերի  ինքնությունը դեռևս պարզված չէ: