Կոտայքի մարզում վթարված BMW-ն փորձել են թաքցնել և մոլորեցնել ոստիկաններին. Shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ, 28-ամյա Վահե Ա.-ն՝ իր վարած BMW մակնիշի 36 СN 418 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 38 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Վահե Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն: Նշվում է, որ վթարից հետո ավտոմեքենան դեպքի վայրից հեռացրել և թաքցրել էին, ու փորձել էին ոստիկանության աշխատակիցներին մոլորեցնել, սակայն ավտոմեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










