Ֆրանսիայում արձագանքել են Սնոուդենի՝ ապաստանի խնդրանքին

20:38 • 15.09.19

Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն կողմ է հանդես եկել ԱՄՆ Անվտանգության ազգային գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ապաստան տրամադրելուն: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է տեղի ռադիոալիքին տված հարցազրույցում:

«Կարծում եմ, որ մենք պետք է հավատարիմ մնանք մեր ուժեղ սկզբունքներին գաղթականության հարցերով, մենք պետք է պարտադիր կարգով ընդունենք ապաստան փնտրողներին»,- ասել է ֆրանսիացի նախարարը:  

Բելուբեն հավելել է, որ երկրի սահմանադրության համաձայն՝ կացարան կարող է ստանալ ցանկացած մարդ, որը հետապնդման է ենթարկվում իր գործողությունների համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում գտնվող Սնոուդենը ցանկանում է պաշտպանություն ստանալ Ֆրանսիայում: Նա հայտնել էր, որ 2013-ին արդեն հայտ է ներակայացրել այդ երկրում ապաստան ստանալու համար և ուրախ կլիներ, եթե նախագահ Էմանուել Մակրոնը հաստատեր իր դիմումը: