Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել
Իսպանիայի հարավ-արևելքում ջրհեղեղի հետևանքով առնվազն հինգ մարդ է մահացել, հաղորդում է Корреспондент-ը:
Ըստ աղբյուրի՝ երեք մարդ մահացել է ավտոմեքենաներում, որոնց քշել-տարել է ջուրը, մեկը մեքենայով մնացել է ջրով լցված թունելում, ևս մեկը մահացել է Վալենսիայի իր տան մոտ:
Տներից տարհանվել է մոտ 3500 մարդ: Ջրհեղեղն առաջացել է հորդառատ անձրևների հետևանքով, որոնք սկսվել էին նախորդ օրը: Ջրհեղեղից տուժել են Վալենսիան, Մուրսիան և Անդալուսիայի արևելյան մասը:
Բնական աղետի հետևանքով փակվել են միջազգային երկու օդանավակայանները և երկաթուղին: Ուսումնական հաստատություններում դասերը չեղարկվել են:










