Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում ապրող հայ մարզիչը նախագահի հատուկ մրցանակին է արժանացել

17:12 • 16.09.19

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օրվա կապակցությամբ պետական պարգևներ և կոչումներ շնորհելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել, գրում է politeca.net կայքը:

«Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի» պատվավոր կոչմանն է արժանացել Զապորոժիե քաղաքի համար 6 հունահռոմեական ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ-ուսուցիչ Լավրենտի Մայլամյանը:

Ինչպես նշում են ուկրաինական լրատվամիջոցները, Մայլամյանը համարվում է Զապորոժիեի մարզի Հայերի միության նախագահը:

Մայլամյանի 6 սաներ մասնակցել են աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնություններին:

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորներին առաջարկել է աջակցել հայազգի Արսեն Ավակովի թեկնածությանը ներքին գործերի նախարարի պաշտոնում: