Աշտարակում BMW-ն բախվել ծառին և կողաշրջվել. վարորդը տեղափոխել է հիվանդանոց
Սեպտեմբերի 16-ին, ժամը 05:59-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նարեկացի փողոցի թիվ 132 հասցեում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Զ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և կողաշրջվել:
Վարորդը քաղաքացիների ուժերով տեղափոխել է Աշտարակի ԲԿ, որտեղ հրաժարվել է բուժօգնությունից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:










