Գեղարքունիքի մարզում բախվել են KIA-ն, Mercedes-ն ու ВАЗ 21099-ը. կա տուժած. Shamshyan.com

18:57 • 16.09.19

Սեպտեմբերի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 13-րդ կմ հավածում բախվել են Վարդենիս քաղաքի բնակիչ, 33-ամյա Ժորա Բարսեղյանի վարած KIA մակնիշի 90 GG 088 համարանիշի, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 31-ամյա Տիգրան Մովսիսյանի վարած Mercedes մակնիշի 36 MG 380 համարանիշի և Սևան քաղաքի բնակիչ, 37-ամյա Համբարձում Գրիգորյանի վարած ВАЗ 21099 մակիշի 10 ՍՍ 200 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով վարորդներից Հ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառ բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: