Իրանը Հորմուզի նեղուցում ԱՄԷ-ին պատկանող նավ է կալանել․ ձերբակալվել են նավի անձնակազմի 11 անդամները
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Պարսից ծոցում նավ է կալանել՝ 250 հազար լիտր դիզելային վառելիք Արաբական Միացյալ Էմիրություններ տեղափոխելու համար, հաղորդում է The Guardian գործակալությունը՝ իրանական ISNA կիսաաֆիցիալ լրատվական գործակալությանը հղումով։
Ձերբակալվել են նավի անձնակազմի 11 անդամներ, որոնց մեղադրում են վառելիքի մաքսանենգության մեջ։
«Նավը կալանվել է Պարսից ծոցում գտնվող Մեծ Տոմբ կղզուց ոչ հեռու․․․․ անձնակազմը հանձնվել է հարավային Հորմոզգան նահանգի իշխանություններին»,- գրում է ISNA-ն՝ տեղեկություններ չհաղորդելով անձնակազմի անդամների մասին։
Երկու երկրների հարաբերությունները սրվել են անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված հարձակումից հետո:
Հրդեհներից մեկը բռնկվել էր երկրի արևելքում գտնվող Աբկայք քաղաքի նավթահորի մոտակայքում տեղակայված նավթավերամշակման գործարանում, որը համարվում է աշխարհում նավթավերամշակման ամենախոշոր գործարաններից մեկը, մյուսը` Խուրայսում, որը գտնվում է մայրաքաղաք Էր Ռիադից արևելք ընկած հատվածում:
Նավթավերամշակման երկու գործարաններն էլ պատկանում են Saudi Aramco պետական ընկերությանը:










