Կիմ Չեն Ընը Թրամփին Փհենյան է հրավիրել

10:10 • 16.09.19

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է Փհենյանում հանդիպում ունենալ, գրում է РИА Новости-ն:

Նշվում է, որ հրավերը եղել է նամակի տեսքով, որը Կիմ Չեն Ընը Թրամփին փոխանցել է ամռան վերջին:

Հրավերի մանրամասները չեն հրապարակվել:

Երկու երկրների ղեկավարներն արդեն հանդիպել են Սինգապուրի և Հանոյի գագաթնաժողովների ժամանակ:

Բացի այդ, Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդին հանդիպել է նաև Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանագծին` այդպիսով դառնալով Հյուսիսային Կորեայի հողի վրա ոտք դրած՝ պատմության մեջ առաջին ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք, որ Թրամփ – Կիմ Չեն Ըն նախորդ հանդիպումը, որը կայացել էր Վիետնամի մայրաքաղաք Հանոյում, անսպասելիորեն ընդհատվել էր. կողմերին չէր հաջողվել համաձայնության գալ բանակցային թեմաների շուրջ: