Էրդողանն առաջարկել է Սիրիայի և Թուրքիայի սահմանին «փախստականների համար քաղաք» ստեղծել

23:51 • 16.09.19

Անկարան թույլ չի տա «ահաբեկչական միջանցքի» ձևավորումը Սիրիայի հետ սահմանին գտնվող անվտանգության գոտում և առաջարկում է այնտեղ «փախստականների համար քաղաք» ստեղծել:

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ամփոփելով Անկարայում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ Սիրիայի իրադրության կարգավորման եռակողմ գագաթնաժողովի արդյունքները, գրում է ria.ru-ն։

«Փախստականների համար այնտեղ (Սիրիայի սահմանամերձ տարածքում) պետք է քաղաք ստեղծել, որպեսզի մարդիկ զբաղվեն այգեգործությամբ և հողագործությամբ։ Ես իմ գործընկերներին բացատրել եմ, որ անհրաժեշտ է նրանց համար ենթակառուցվածքներ ստեղծել․ անհրաժեշտ է կանխել ահաբեկչական միջանցքի ձևավորումը»,-ասել է Էրդողանը։