«Որպեսզի տղամարդիկ հիմարություններ չանեն». Լուկաշենկոն բացատրել է՝ ինչու են Բելառուսի խորհրդարանում կանայք պետք

15:49 • 16.09.19

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի խորհրդարանի անդամների մեկ երրորդը պետք է կանայք լինեն, այդ ժամանակ խորհրդարանի աշխատանքը կայուն կլինի, իսկ տղամարդ խորհրդարանականները «հիմարություններ չեն անի», գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Խորհրդարանի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի ընտրությունները նշանակված են նոյեմբերի 17-ին: Մինչ այդ՝ նոյեմբերի 7-ին էլ նշանակված են վերին պալատի՝ Հանրապետության խորհրդի ընտրությունները: 

«Մենք արդեն համոզվել ենք. կանանց ներկայության պարագայում տղամարդիկ հիմարություններ չեն անում, չեն թռչկոտում, չեն վազվզում, ամաչում են կանանց մոտ»,- ասել է Լուկաշենկոն: