Արցախի անվտանգության բարձրացման գործում Վանեցյանը կարևոր առաքելություն է իրականացրել․ Տիգրան Աբրահամյան

17:20 • 16.09.19

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Արցախի անվտանգության աստիճանի բարձրացման գործում Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում կարևոր առաքելություն է իրականացրել։

Նման մարդկանց համար սպայի պատիվն ու ուսադիրները բարձր արժեքներ են։

Պատիվ ունեմ պարոն գեներալ»։