Աֆղանստանի նախագահի հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել. զոհվել է 24 մարդ, 31-ը վիրավորվել է
Աֆղանստանի Փարվան նահանգում՝ նախագահ Աշրաֆ Ղանիի նախընտրական հանրահավաքի վայրի մոտ, երեքշաբթի երկու պայթյուն է որոտացել, որի հետևանքով ավելի քան 24 մարդ է զոհվել, 31-ը վիրավորվել է, Twitter-ում հաղորդել է 1TVNewsAF հեռուստաալիքը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ պայթուցիկ սարքերը որոտացել են մինչ նախագահի ելույթը: Նախագահը, ըստ հաղորդման, չի տուժել:
Դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
24 killed, 31 wounded in #Parwan blast: hospital head https://t.co/kQqApfd2q2
— 1TVNewsAF (@1TVNewsAF) September 17, 2019










