Աբովյանում միմյանց են բախվել Hyundai-ն ու «Վազ 2104»-ը. վերջինի վարորդին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց. Shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 14։40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են ВАЗ 2104 մակնիշի 35 ZF 389 համարանիշի և Hyundai մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 04-ը գլխիվայր շրջվել է։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով մասնատել են «04»-ը, որից հետո նոր կարողացել են վարորդին դուրս բերել ավտոմեքենայից, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի հիվանդանոցի հերթապահ խումբը նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև Hyundai-ի վարորդը: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։










