Ընթացիկ տարում Ռուսաստանի շուրջ 17 մարզերում ահաբեկչական խմբեր են հայտնաբերվել. ՌԴ ՆԳՆ
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության և Ներքին գործերի նախարարության աշխատակիցները 2019 թվականի ընթացքում ահաբեկչական խմբեր են հայտնաբերել երկրի շուրջ 17 մարզերում, գրում է РИА Новости-ն` հղում անելով ՌԴ Ներքին գործերի նախարարության Ծայրահեղականությանը հակազդման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Օլեգ Իլյինիխի հայտարարությանը:
«Ռուսաստանի ոստիկանություն» ամսագրում հրապարակված հոդվածում Իլյինիխը գրում է, որ միայն 2019 թվականին ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության և Ներքին գործերի նախարարության աշխատակիցների միասնական ջանքերի արդյունքում հաջողվել է կասեցնել «Իսլամական պետության» անդամների դավադիր գործողությունները Կրասնոդարի, Ստավրոպոլի, Կրասնոյարսկի երկրամասերում, Մոսկվայի, Աստրախանի, Վլադիմիրի, Ռոստովի, Սամարայի մարզերում և այլն:
Իլյինիխը հավելել է, որ 2019-ի միայն առաջին կիսամյակում համատեղ ջանքերով ահաբեկչական բնույթի 972 հանցագործություն է արձանագրվել:










