Չինաստանի բնակչուհու ծնոտը ծիծաղելիս տեղախախտվել է
Չինաստանի Գուանչժոու քաղաքում գնացքի ուղևորուհիներից մեկն այնպիսի ուժով է ծիծաղել, որ ծնոտը տեղախախտվել է, գրում է Live Science կայքը:
Արդյունքում կինը չի կարողացել փակել բերանը և խոսել: Կնոջն օգնության է հասել գնացքի ուղևորներից մեկը` քաղաքի հիվանդանոցներից մեկում աշխատող մի բժիշկ: Վերջինս սկզբում մտածել է, թե կնոջ մոտ կաթվածի նշաններ են, այնուհետև հասկացել է` ինչումն է խնդիրը, և խորհուրդ է տվել դիմել համապատասխան մասնագետի:
Գնացքի մյուս ուղևորները բժշկին հորդորել են ուղղել կնոջ ծնոտը, չնայած այն հանգամանքին, որ բժիշկը շարունակ պնդել է իր` տվյալ ոլորտում փորձառության բացակայության մասին: Վերջիվերջո, տրվելով ուղևորների հորդորներին, բժշկին երրորդ փորձից հաջողվել է տեղը գցել կնոջ ծնոտը: Այնուամենայնիվ, բժիշկը կնոջը կրկին խորհուրդ է տվել դիմել մասնագետի:
Դեպքից հետո կնոջ ամուսինն ասել է, որ կնոջ ծնոտը նախկինում ևս տեղախախտվել է փսխելու ժամանակ:
2017 թվականին հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի բնակչուհին ծիծաղելիս վնասել է ողնաշարը: Ինչպես պարզվել է հետագայում, դեպքից հինգ տարի առաջ կինը նման վնասվածք էր ստացել փռշտալիս:










