Օձուն-Այգեհատ ավտճանապարհին ընթացող Opel-ի հետևի դռնից ուղևորը վայր է ընկել. նա հոսպիտալացվել է. Shamshyan.com

21:27 • 17.09.19

Սեպտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:30-ի սահմաններում Օձուն-Այգեհատ ավտճանապարհի 1-ին կմ հատվածում Օձունի բնակիչ, 32-ամյա Արման Բեժանյանի վարած Opel Zafira մակնիշի 36 LZ 137 համարանիշի ավտոմեքենայի հետևի աջ դուռը ընթացքի ժամանակ բացվել է, ինչի հետևանքով ուղևոր, Աքորի գյուղի բնակիչ, 21-ամյա Արմինե Թամազյանը վայր է ընկել ավտոմեքենայից:

Ա. Թամազյանը տեղափոխվել է Օձունի առողջության կենտրոն, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոն, որից հետո ժամեր անց սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: